Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի նկատմամբ որոշ սահմանափակող միջոցներ՝ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը:
«Չինաստանն օրինական հիմունքներով հավանություն կտա վերահսկվող ապրանքների արտահանման հայտերին, որոնք համապատասխանում են պահանջներին։ Միացյալ Նահանգներն իր հերթին կվերացնի Չինաստանի դեմ ընդունված մի շարք սահմանափակող միջոցներ», – գերատեսչության հայտարարությունից մեջբերում է անում ՏԱՍՍ-ը:










































