ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկխոսությունն ապագայում կշարունակվի: Նա հիշեցրեց, որ բավական ժամանակ պահանջվեց մինչև այդ հարցում փոխհամաձայնության եկան:
«Ավելին, այն առկախվեց հենց ՀԱԿ-ի ակտիվիստի պաճառով: Բայց կարծում եմ իմաստ չուներ մի հոգու համար առկախել այդ երկխոսությունը, քանի որ ավելի մեծ արդյունքներ էր ակնկալվում՝ երկրի և հասարակության համար, քան մեկի մի քանի ամիս անցկացված պատիժը պատժախցում: Բայց կործում եմ, որ երկխոսությունը ապագայում կշարունակվի, քանի որ ՀԱԿ-ը, հանձինս առաջին նախագահի, հայտարարեց, որ կշարունակվի: Այստեղ մի քիչ նրանց պահվածքն է պարադոքսալ: Հա՛մ առաջարկում են երկխոսությունը շարունակել, հա՛մ վրանային ճամբար են սարքել Ազատության հրապարակում ու պահանջներ դրել: Եթե քաղաքական թատրոն է՝ դա իրենց գործն է: Մենք դերասաններ չենք, որ մասնակցենք այդ թատրոնին»,- ավելացրեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ այսօր ժամը 18-ին կքննարկեն երկխոսությունը շարունակելու հարցը, ինչպես նաև կփորձեն հասկանալ, թե ինչու այն անհիմն առկախվեց և, թե ինչու են ցանկանում վերսկսել:








































