Ինչպես գրում է The Daily Mail-ը, գիտնականները կարողացել են վերականգնել 40-ամյա շոտլանդուհի Սյուզի Թարքենթերի լսողությունը շնորհիվ իմպլանտանտի, որ տեղադրվել է նրա ականջի մեջ վիրահատական միջամտությամբ, սակայն դրա փոխարեն նա զրկվել է համերը զգալու ունակությունից:
Այսպիսի կողմնակի ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ այդ սարքը շատ մոտ է տեղադրվել դիմային նյարդերին, որոնք կապված են համային զգացումների հետ: Կնոջ լսողական խնդիրներն առաջացել էին շատ վաղուց, այն հնարավոր է եղել լուծել միայն իմպլանտանտի ներդրմամբ: Հիմա նա լսում է ու հանգիստ ուտում կծու և թթու: