Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Կանադայի և Հնդկաստանի ղեկավարները համաձայնել են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Քարնին և վարչապետ Մոդին վերահաստատել են Կանադա-Հնդկաստան հարաբերությունների կարևորությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, օրենքի գերակայության և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հավատարմության վրա», – նշվում է փաստաթղթում:

Այդ առնչությամբ վարչապետները համաձայնել են նոր դեսպաններ նշանակել Օտտավայում և Նյու Դելիում: Կողմերը նաև քննարկել են տեխնոլոգիաների, թվային անցման, սննդային անվտանգության և կարևոր հանքանյութերի ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։

Հունիսի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Քարնին չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Մոդիի հետ զրույցի ընթացքում քննարկվել է Կանադայի սիկհ համայնքի առաջնորդ Հարդիպ Սինգհ Նիջարի սպանությունը, որից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին:

Հնդկաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի սեպտեմբերին սկսված դիվանագիտական ​​​​վեճից հետո, երբ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն Հնդկաստանի կառավարությանը մեղադրեց Նիջարի սպանությանը մասնակցության մեջ: Այդ միջադեպը հանգեցրեց  դիվանագետների փոխադարձ արտաքսման և սաստկացրեց երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը:

2024 թվականի հունիսին Մոդին և Թրյուդոն կարճատև հանդիպում են ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու խնդիրները լուծելու համար: Սակայն հարաբերությունների կարգավորման կոնկրետ քայլեր չեն արվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում