Ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ, ԵՄ-ի նախաձեռնությամբ, Վարշավայում պետք է տեղի ունենար Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է դրանից.
«Մենք տվել էինք մեր համաձայնությունը, սակայն հայկական կողմը, ի լուր աշխարհի հայտարարելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին, հրաժարվեց դրանից։ Հայաստանը թույլ չտվեց, որ գագաթնաժողովը կայանա»։
Մամեդովը հավելել է, որ Ադրբեջանը ողջունում է Վարշավայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը և այնտեղ ընդունված համատեղ հռչակագրի դրույթները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի համար։