Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։
Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Աղայանն ու Ղազարյանն առաջին անգամ կմասնակցեն Դեյվիսի գավաթին։
Հունիսի 10-ին տեղի կունենա մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ մրցախաղերը կսկսվեն հունիսի 11-ին։








































