Screen Daily-ի հաղորդմամբ` մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն պարգևատրվել է Ցյուրիխյան կինոփառատոնում: Ինյարիտուն նկարահանել է «Անբարոյական սեր», «21 գրամ» ու «Բաբելոն» ֆիլմերը և պարգևատրվել կինոարվեստում ունեցած իր ավանդի համար:
Ինյարիտուն, ով սովորաբար նկարահանում էր դրամաներ, խոստացել է, որ իր հաջորդ ֆիլմը լինելու է կատակերգություն:
Ցյուրիխի կինոփառատոնը տևել է սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 2-ը: Այն անցկացվել է արդեն 7-րդ անգամ:







































