РИА Новости-ի հաղորդմամբ` հանրահավաքի կազմակերպիչների կողմից հայտարարված ամենամասսայական հակագնչուական բողոքի ցույցն ավարտվել է առանց զանգվածային անկարգությունների:
Հիշեցնենք, որ շաբաթ օրն ազգայնականորեն տրամադրված ավելի քան 2000 երիտասարդներ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գնչուների դեմ երթ էին կազմակերպել:
Մասսայական միջոցառումները սկսվել էին այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին Կատունիցա գյուղում գնչուական ընտանիքին պատկանող միկրոավտոբուսը վրաերթի էր ենթարկել 19-ամյա բուլղարացի Անգելա Պետրովին: