Reuters-ի հաղորդմամբ՝ Բելֆաստում շաբաթ գիշերը հայտնաբերվել և վնասազերծվել է ռումբ:
Պայթուցիկ սարքը ուրբաթ երեկոյան գտնվել է քաղաքի կենտրոնում: Ոստիկանության հաղորդմամբ՝ ռումբը տեղադրված է եղել մարդաշատ վայրում և, եթե պայթեր, շատ մարդ կզոհվեր: Այն վնասազերծելու համար պահանջվել է 16 ժամ: