Sunday, 05 07 2026
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից

Սլովակիայի անսպասելի առաջարկը Հայաստանին

«Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից»,- այսօր Երևանում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Ֆիցոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, ուր, բացի պաշտոնական հանդիպումներից, ներկա է եղել նաև Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի բացմանը: Սլովակիայի վարչապետը Հայաստանին փաստորեն առաջարկում է համատեղ ռազմաարդյունաբերական ծրագրեր: Թե ինչ մանրամասներ են քննարկվել հանդիպումներում, հայտնի չեն, Սլովակիայի վարչապետը, բնականաբար, չի ծավալվել այդ մանրամասների հարցում:

Սակայն նրա բարձրաձայնած առաջարկը՝ զենքի համատեղ արտադրության առումով, անշուշտ, հետաքրքիր է, և ինչ-որ իմաստով անգամ անսպասելի, եթե նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին կապերի համատեքստում գործնականում դժվար է հիշատակել երկրորդ այդպիսի հրապարակային հայտարարություն: Իհարկե, ցանկացած հայտարարություն, որ վերաբերում է համատեղ ռազմաարդյունաբերությանը, պետք է լինի մանրամասն քննարկման առարկա, քանի որ դա բավականին նրբերանգներ ունեցող ոլորտ է: Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանի ռազմաարդյունաբերության իրական և համակարգային զարգացման համար հաղորդակցությունն այլ երկրների արտադրողների հետ կարևոր է:

Իհարկե, ավելորդ չէ խոսել նաև տնտեսական նշանակության մասին: Բայց առանցքային է թերևս քաղաքականը կամ աշխարհաքաղաքականը, հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Սլովակիան, մասնավորապես Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունը ունի ԵՄ ու ՆԱՏՕ առաջատար եվրոպական երկրների հետ: Ի՞նչ է արձագանքել նրա առաջարկին Երևանը: Դրա մասին չկա բարձրաձայնում: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Ֆիցոյի հետ հանդիպման առիթը Հայաստանի խաղաղության օրակարգի մասին խոսելու, այն որպես ռազմավարական առաջնահերթություն ներկայացնելու համար: Սլովակիան լավ հարաբերություն ունի նաև Ադրբեջանի հետ:

Բաքուն նաև Սլովակիայի ռազմաարդյունաբերության գնորդ է: Միաժամանակ հայտնի է, թե ինչ մոտեցումներ է բարձրաձայնում Ադրբեջանը Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացման դեմ: Ֆիցոյի առաջարկը կարո՞ղ է պարունակել ավելի լայն համատեքստ, որը կենթադրի նաև Ադրբեջանի հետ հարաբերության շղթա: Համենայն դեպս, այդ պարագայում, իհարկե, կլինի ռազմական համատեղ արտադրության առաջարկի առավել հանգամանալից քննության կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում