Եմենի իշխանությունները հայտարարել են, որ նախօրեին Եմենում սպանված ահաբեկիչ Անվար Ալ-Ավլակիին հայտնաբերելու և վնասազերծելու գործում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի աջակցությունից հետո ԱՄՆ-ը կրկին կոչ է արել նրան հրաժարական տալ:
Ըստ Եմենի իշխանության ներկայացուցչի՝ այս քայլը ցույց է տալիս միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունքն իր դաշնակիցների հանդեպ:
Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ Ալ-Ավլակիի սպանությունը որևէ կապ չունի Սալեհի հրաժարականի պահանջի հետ:








































