Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հարավային Կովկասում կարգավորման 3+3 ձևաչափն այս փուլում պահանջված չէ՞

Երևանյան այցի արդյունքներով մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ ընդգծել է տարածաշրջանային խնդիրները 3+3 ձևաչափում քննարկելու և լուծումներ գտնելու կարևորության մասին, ինչպես նաև կրկին հիշեցրել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնություններն են:

Լավրովը Երևան է այցելել Տիրանայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կարճատև երկխոսությունից, Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ նրանց առանձին հանդիպումներից հետո: Ժամանակային առումով այդ այցը համընկել է Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին, որի նշանակությունը Թուրքիայի նախագահ Էրդողանը ձևակերպել է այնպես, որ Հունգարիան Եվրամիությունը կամրջում է թուրքական աշխարհի հետ:

Լավրովի երևանյան այցից ընդամենը մեկ օր անց Իլհամ Ալիևն արտաքին քաղաքականության հարցերով իր օգնական Հաջիևին գործուղել է Բրյուսել: Բաքվի մամուլը տեղեկացնում է, որ Հաջիևը դիվանագիտական առաքելությունն սկսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայայի հետ հանդիպումից, որի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերության ընթացիկ վիճակը և հեռանկարները, մասնավորապես տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցերը: Հաջիևը նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի պետի տեղակալ Լորենց Մայեր-Մինեմանի հետ:

Նույն օրն Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպում է ունեցել նաև Եվրամիության արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ: Այդ մասին վերջինս ծանուցել է սոցիալական X հարթակում հետևյալ գրառումով. «Հանդիպեցի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք քննարկեցինք Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանի հետ (հարաբերությունների) կարգավորմանը ԵՄ աջակցությունը և տարածաշրջանային իրադարձությունները: Եվրամիությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը և առաջընթացին»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը ձգտում է վերականգնել հատկապես Եվրամիության հետ համագործակցությունը: Ուշագրավ է, որ Ալիևն իր օգնականին Բրյուսել է գործուղել ԵՄ կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր հետո: ԵՄ պատժամիջոցները կիրառելի են առաջին հերթին Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել նավթի վաճառքով զբաղվող ադրբեջանական ընկերության, «Զանգեզուր» և Ադրբեջանին պատկանող ևս չորս լցանավերի նկատմամբ, երբ բացահայտվել է, որ դրանք ռուսական նավթ են մատակարարում Թուրքիայում գործող ադրբեջանական STAR նավթավերամշակման գործարանին:

Ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի և քաղաքական կարգավորման ոչ մի հեռանկար նույնիսկ չի ուրվագծվում: Ռուսաստանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքի նախագիծ է մշակվել ԱՄՆ Կոնգրեսում, որ ցանկացած պահի կարող է դրվել քվեարկության և ընդունվել, եթե նախագահ Թրամփը վերջնականապես համոզվի, որ Պուտինը խաղաղություն չի ուզում:

Այս իրավիճակում ՆԱՏՕ-ի և մանավանդ Եվրամիության հետ հարաբերությունների վերբեռնմանն ուղղված քայլերը, որ Հաջիևի բրյուսելյան առաքելությամբ նախաձեռնում է Իլհամ Ալիևը, բնականաբար, ունեն քաղաքական խոր ենթատեքստ: Չնայած անդամության հարցում պահպանվող սահմանափակումներին, Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ուղեգիծ է պահում նաև Թուրքիան, առանց որի աջակցության Ադրբեջանը միջազգային և տարածաշրջանին վերաբերող խնդիրներում ազդեցիկ կշիռ չի կարող ունենալ:

Մոսկվայի դեմ ալիևյան դեմարշներից ի՞նչ հետևություններ կանի Ռուսաստանի նախագահը՝ բարդ է կանխատեսել: Առայժմ կարելի է միայն արձանագրել, որ Ադրբեջանի նախագահը դիվանագիտական հմտությունների և հնարավորությունների զինանոցը գործի է դրել, որպեսզի չներգրավվի «Մեծ Եվրասիայի» պուտինյան նախագծին: Եվ այդ բարդ իրավիճակում նրան առաջնորդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այնպես որ, Լավորվի առաջարկած 3+3 ձևաչափն այս փուլում Թուրքիայի համար պահանջված չէ, բայց Էրդողանը ձգտում է խուսափել Ալիևի «եվրոպական կողմնորոշմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում