Արվեստագետ Արման Գրիգորյանը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների ոգևորությունը նմանեցնում է 2008-ի փետրվարյան ոգևորության հետ, պարզապես, նրա կարծիքով, հիմա հանրահավաքների և երկխոսության զուգահեռումը ավելի ազդեցիկ և ավելի քաղաքակիրթ պայքար է ենթադրում, իսկ շուրջօրյա հանրահավաքների անցկացումը երկխոսության վրա ազդեցություն կունենա.
«Կուզենայի, որ իշխանությունների հետ երկխոսությունը լիներ ուղիղ եթերով, և ՀԱԿ առաջ քաշած պայմաններից մեկը հենց դա լիներ, բացի այդ` կուզենայի Հայաստանը տարբերվեր իր հարևաններից, Եգիպտոսից, Լիբիայից, մնացած երկրներից, որտեղ ուժ կիրառվեց ժողովրդի դեմ, ես ինքս երազում եմ մի Հայաստան, որն իր մոդելով տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում քաղաքակիրթ առաջադեմ երկրի մոդել կհանդիսանա»,- ասաց արվեստագետը:
Կարո՞ղ ենք ասել`հեղափոխությունն սկսվել է, պատասխանեց` հեղափոխությունը շարունակվում է:










































