Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։
Ստամբուլում բանակցությունների ընթացքում պատվիրակությունները շփվել են ռուսերենով։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները չեն ավարտվել, կողմերը դադար են վերցրել։











































