ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2011 թվականի օգոստոսին կազմել է 84 մլրդ 241 մլն դրամ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
2010 թվականի օգոստոսի նկատմամբ՝ այս ցուցանիշը աճել է 12.5%-ով: Ընդհանուր ծավալի մեջ գերակշռում է մշակող արդյունաբերությունը` 54 մլրդ 276 մլն դրամ (64.4%):










































