Սիրիայի ընդդիմության առաջնորդ Բուրհան Գալյունը հայտարարել է, որ համատեղ մասնակցության սկզբունքով ձևավորվել է ազգային անցումային խորհուրդ:
Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը` վկայակոչելով ընդդիմության հայտարարությունը, խորհուրդը ձևավորվել է երկարատև բանակցություններից հետո, որոնց մասնակցել են «Դամասկոսյան հռչակագրի ուժեր» իրավապաշտպան կազմակերպությունը, Սիրիայի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը և քաղաքական ու հասարակական այլ ուժեր:










































