Հոլիվուդյան կինո- և հեռուստաարտադրող Warner Bros. խոշորագույն ընկերությունը պատրաստվում է նկարահանել բազմասերիանոց ֆիլմ՝ բացարձակապես Facebook սոցիալական կայքի համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոր ժանրին ընկերությունը արտասովոր անվանում է տվել` ոչ թե «հեռուստասերիալ», այլ` «սոցիալական սերիալ»: Այն կմեկնարկի արդեն հոկտեմբերի 18-ին և բաղկացած կլինի 6 մասերից: Սերիալի վերնագիրն է՝ «Ձգտիր ավելիին»:
Հեղինակների խոսքերով` երաժշտությունը, որ կլսեն ֆիլմի հերոսները, կվերցնեն Facebook-ի օգտատերերի երգերի ցանկից, դեկորացիայի համար օգտագործվող նկարները` նրանց լուսանկարներից և այլն:
Warner Bros. ընկերությունը հայտնի է «Ընկերներ», «Մեծ պայթյունի տեսություն», «Երկուսուկես մարդ» սերիալներով: