Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ներքաղաքական բեկում

Հայ ազգային կոնգրեսի երեկ տեղի ունեցած հանրահավաքը իսկապես անակնկալ զարգացում ունեցավ` վերածվելով ոչ թե հերթական, այլ շուրջօրյա հանրահավաքի: Կոնգրեսը հռչակել է շուրջօրյա հանրահավաքների յոթնօրյակ: Միևնույն ժամանակ, փոխելով իշխանության հետ հարաբերության մարտավարությունը, Կոնգրեսը անփոփոխ է թողել այն պահանջները, որոնք իշխանության առաջ դրեց սեպտեմբերի 23-ի հանրահավաքին: Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը նաև վերահաստատեց երկխոսության պատրաստակամությունը, եթե իշխանությունը ընդառաջի Կոնգրեսի պահանջների թեկուզ մի մասին:

Ընդ որում` Տեր-Պետրոսյանը թե՛ իշխանությանը, թե՛ նաև Կոնգրեսին թողնում է մանևրի լայն հնարավորություն, հայտարարելով, որ արտահերթ ընտրություն անցկացնելու և ընտրական համակարգը բարեփոխելու պահանջը առայժմ իմպերատիվ չէ: Բայց, միևնույն ժամանակ, փոխելով մարտավարությունն ու անցնելով շուրջօրյա հանրահավաքների ռեժիմի, Կոնգրեսը, փաստորեն, իշխանությանը ցույց է տալիս, որ ամենևին կարծրացած չէ իր մինչ այժմ կիրառած մարտավարության մեջ և կարող է ճկունություն ցուցաբերելով անցնել, այսպես ասած, առավել ռադիկալ գործողությունների` միևնույն ժամանակ հստակ տեղավորվելով օրենսդրական շրջանակներում, այսպես ասած` սահմանադրական ճանապարհի վրա:

Սա իսկապես շրջադարձային իրողություն կարող է լինել Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Կոնգրեսը, փաստորեն, այս քայլով նաև կատարում է այդ զարգացումներում նշմարվող, այսպես ասած, նորություններին ադեկվատ գործողություն, ակտիվացնելով հասարակական գործոնի ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա, որոնցում իր տեղն է հավակնում զբաղեցնել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի ներգրավվածությունը պրոցեսները կարող է տեղափոխել առավելապես ինտրիգային քաղաքականության դաշտ, և Կոնգրեսը, օգտագործելով իր շանսը, փորձում է քաղաքականության մեջ ակտիվացնել հանրային գործոնը:

Շուրջօրյա հանրահավաքների որոշումը հենց դրան միտված կարևոր քայլ է, որը նաև տալիս է հանրային տրամադրությունները գեներացնելու լավ հնարավորություն: Բացի այդ, հանրահավաքում հնչեց երևի թե մեկ այլ կարևոր միտք` կապված համաժողովրդական ընդդիմադիր շարժում ձևավորելու խնդրի հետ, որի համատեքստում Կոնգրեսի անունից կոչ արվեց բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ ժողովրդական շարժմանը: Սա ևս հրատապ խնդիր է Հայաստանի ներքաղաքական ներկայիս պահի համար` ակտիվացնել քաղաքացիականությունը քաղաքական պրոցեսներում, որը կարող է լինել հասարակական մոբիլիզացիային նպաստող և նաև այդ թվում` շուրջօրյա հանրահավաքներին գեներացիոն հզորություն ապահովող գործոն:

Իհարկե ակնհայտ է, որ այդ տեսակետից տրված մեկնարկը դեռ պետք է ենթարկվի հնարամիտ և դինամիկ զարգացման, որպեսզի տա իր քաղաքական նշանակալի էֆեկտը: Թեև չի բացառվում, որ հաշվարկելով հնարավոր էֆեկտը` իշխանությունն, այդուհանդերձ, ընդառաջի ընդդիմության պահանջներին` իրավիճակը լիցքաթափելու և ընդհատված երկխոսության գործընթացը վերականգնելու, հետագա առավել մեծ լարումից և քաղաքացիական ընդվզումից խուսափելու համար: Սակայն երևի թե ակնհայտ է, որ այս անգամ հազիվ թե կրկնվի այն, ինչ հուլիս-օգոստոսին, և ընդդիմությունն անկասկած առավել երաշխավորված քաղաքական իրավիճակի պահանջներ կդնի երկխոսությունը վերսկսելուց առաջ:

Անկասկած է, որ համենայնդեպս Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների «համը» վերստին զգացած քաղաքացիները հենց դա են պահանջելու ընդդիմությունից, երկխոսության վերսկսմանը հավանություն տալուց առաջ: Կա նաև հարցը, թե արդյո՞ք իշխանությունը չի փորձի մանր սադրանքների գնով բախում հրահրել և իրավիճակին ուժային հանգուցալուծում տալ: Տեսականորեն, իհարկե, այդ տարբերակը բացառել չի կարելի, բայց եթե փորձենք իրավիճակը ենթարկել պրագմատիկ վերլուծության, ապա դա ամենամեծ սխալն է, որ համենայնդեպս այս իրավիճակում իրեն կարող է թույլ տալ Սերժ Սարգսյանը: Դրանով նա ոչ թե կլիցքաթափի, այլ է՛լ ավելի կմեծացնի ներքաղաքական լարվածությունն ու կսրի իր հանրային լեգիտիմության առանց այդ էլ սուր խնդիրը` առաջ բերելով լուրջ խնդիրներ նաև միջազգային հանրության հետ հարաբերություններում:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը իր համար միանգամից երեք ճակատ կբացի` հասարակություն, միջազգային հանրություն և ներիշխանական խմորումներ: Մինչդեռ շուրջօրյա հանրահավաքները, գոնե ներկայումս, Սերժ Սարգսյանի համար ամենևին էլ ճակատագրական ռիսկեր չեն պարունակում` ռիսկային որոշումների գնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում