«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները շաբաթ կամ կիրակի կհրավիրվեն Սերժ Սարգսյանի մոտ՝ խորհրդակցության:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում Է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մյուս ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել վերջին իրադարձությունները:
«Թե ինչ ֆորմատով կլինի հանդիպումը, մեզ չհաջողվեց պարզել: Չի բացառվում հանդիպման և՛ գաղտնի, և՛ հրապարակային ձևաչափը: Բայց հանդիպման կարևորության ու դրան հաջորդող զարգացումների մասին կարելի Է տարաբնույթ եզրահանգումներ անել՝ հաշվի առնելով ոստիկանություն-դատախազություն-ԱԱԾ խմորումների հերթական փուլի մեկնարկը, որն արդեն տրված է»:







































