ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իմամ Անվար Ալ-Ավլակիի մահը ծանր հարված է «Ալ-Կաիդայի» համար: Այսպիսով, ԱՄՆ նախագահը հաստատել է Ավլակիի սպանության մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցներն այսօր հայտնում էին, որ սեպտեմբերի 30-ին Եմենի զորքերը ոչնչացրել են Անվար Ալ-Ավլակիին` ծայրահեղական իմամին, ով գլխավորում էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունն Արաբական թերակղզում:
Այնուհետև Xinhua գործակալությունը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 30-ի առավոտյան Եմենում օդային հարվածի ենթարկված ավտոշարասյան մեջ Ավլակին չի եղել: