Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Իսկ ինչպե՞ս ենք աշխատում Թրամփի հետ

Հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի առիթով ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, ի տարբերություն նախորդի՝ Ջո Բայդենի, արժանացել է հայ հանրության և հայության մեծ ուշադրությանը: Անգամ հնչել են Թրամփին դատապարտող հայտարարություններ, այդ թվում՝ ԱՄՆ հայկական կազմակերպություններից:

Թե ինչու Ջո Բայդենը կիրառեց «ցեղասպանության» եզրը, ինչո՞ւ դա չի կիրառում Թրամփը, ունի, բնականաբար, իր քաղաքական շարժառիթները, որոնք դիտարկելը, հասկանալը, իհարկե, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ հանգամանք: Թրամփի վարչակազմին պետք է ոչ թե դատապարտել, այլ աշխատել այդ վարչակազմի հետ, հնարավոր բոլոր խողովակներով և ուղղություններով: Ընդ որում՝ այդ աշխատանքի նպատակը չպետք է լինի լոկ ցեղասպանության ճանաչումը:

Թրամփի վարչակազմի հետ աշխատանքը անհրաժեշտություն է բազմաթիվ ուղղությունների և խնդիրների համատեքստում, առնվազն այն պարզ պատճառով, որ գործ ունենք համաշխարհային գերտերության նախագահի և նրա վարչակազմի հետ: Ընդ որում` վարչակազմ, որը նաև, ըստ էության, հեղափոխական մոտեցումներ է բերում թե՛ ԱՄՆ զարգացման ու քաղաքական վարքագծի, թե՛ համաշխարհային քաղաքականության հարթություններում:

Այդ իմաստով, մեզ համար մտահոգիչը, թերևս, պետք է լինի ոչ թե այն, որ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» եզրը, այլ այն, որ նրա պաշտոնամուտից շուտով կանցնի արդեն հարյուր օր, սակայն այդ ընթացքում, ըստ էության, չի եղել հայ-ամերիկյան շփումների շատ, թե քիչ տպավորիչ և առարկայական դրսևորում:

Նիկոլ Փաշինյանն է այցելել ԱՄՆ՝ կրոնական ազատությունների դաշինքի գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու համար, որի շրջանակում այցի վերջին օրը հանդիպում է ունեցել փոխնախագահ Վենսի հետ, որից հանրության ուշադրությանն արժանացած և այսպես ասած հիշողության մեջ մնացածը բավականին «հապճեպ» արվածի տպավորություն թողնող լուսանկարն էր:

Շաբաթներ առաջ էլ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց ունեցավ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Սա չի կարող համարվել բավարար հաղորդակցություն ու աշխատանք, հատկապես հաշվի առնելով ներկայումս միջազգային իրադրությունն ու տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում