Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

Պակիստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Հնդկաստանի լայնածավալ հարձակման դեպքում. պաշտպանության նախարար

Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունները չեն ներկայացրել «Լաշքար է Թայբա» արմատական ​​խմբավորման ահաբեկիչների հետ Իսլամաբադի կապի ապացույցներ, և որ Նյու Դելին ահաբեկչությունից օգտվել է տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար։

Այս մասին Պակիստանի ՊՆ ղեկավար Խավաջա Ասիֆն ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իր երկիրը պատրաստ է պատասխանել Հնդկաստանի հնարավոր լայնածավալ հարձակմանը։

«Նրանք (խմբ.՝ Հնդկաստանի իշխանությունները) երբեք ոչ մի ապացույց չեն ներկայացրել Քաշմիրում տեղի ունեցած միջադեպերի հարցով։ Վերջին 10-15 տարիներին երեք-չորս միջադեպ է տեղի ունեցել, բայց նրանք երբեք ոչ մի ապացույց չեն ներկայացրել, պարզապես Պակիստանին մեղադրել են ինչ-որ բանի մեջ և ստեղծել իրավիճակ, որ դա ծառայեցնեն իրենց օգտին…. Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք», – հավաստիացրել է նախարարը։

Ըստ Պակիստանի ՊՆ ղեկավարի՝ «Լաշքար է Թայբա» խմբավորումը չի գործում Պակիստանի տարածքում։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետախուզական ծառայությունները սխալ եզրակացություններ են արել՝ չունենալով ապացույցներ. Պակիստանի անվտանգության մարմինները պարզել են, որ «ամեն ինչ սարքվել է» տարածաշրջանում իրադրության անկայունացման նպատակով, հավելել է նախարարը:

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք նախարարն ընդունում է, որ Պակիստանը երկար ժամանակ աջակցել, վերապատրաստել և ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպություններին, Ասիֆը նշել է, որ իրենք այդ «կեղտոտ գործն» արել են ԱՄՆ-ի և այլ երկրների փոխարեն։

«Մենք շուրջ երեք տասնամյակ արել ենք այդ կեղտոտ գործը Միացյալ Նահանգների համար, ինչպես նաև Արևմուտքի համար, այդ թվում՝ Բրիտանիայի։ Դա սխալ էր, և մենք տառապել ենք դրա համար», – ասել է նախարարը։

Այն հարցին՝ արդյոք իրավիճակը կսրվի, և արդյոք Պակիստանը պատրաստ կլինի, եթե Հնդկաստանն ավիահարվածներ հասցնի, նախարարն ասել է, որ իր երկիրն արդեն պատրաստ է դրան և կպատասխանի առաջիկա օրերին իրադրության ցանկացած զարգացման։ Խավաջա Ասիֆն ասել է, որ Պակիստանի պատասխանը համարժեք կլինի Հնդկաստանի քայլերին։

«Եթե լինի լայնամասշտաբ հարձակում, տեղի կունենա լայնամասշտաբ պատերազմ», – ասել է նա։

Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները մեղադրել են պակիստանյան «Լաշքար է Թայբա» խմբավորման հետ կապված «Դիմադրության ճակատ»-ին։ Նյու Դելին հայտնել է Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ Պակիստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում