Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Օպերատիվ աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին» միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Կամո Ցուցուլյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աշխատանքային խմբի գործունեության առանցքային նպատակներին՝ ներկայացնելով աղետների ռիսկերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների արդյունավետ վերացման ուղիները։

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականին հանրապետության սողանքային վտանգավոր 7 տեղամասերում կատարված աշխատանքները։ Փրկարարական ծառայության գնդապետը օրակարգային հարցերի շրջանակներում հանգամանորեն անդրադարձել է մի շարք մարզերում կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին՝ նշելով, որ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կանխարգելիչ և հակասողանքային միջոցառումների ծրագրավորմանը և արդյունավետ իրագործմանը։

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է առկա ռիսկերի համակողմանի վերլուծության, ինչպես նաև իրականացվող գործողությունների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, տեխնիկական բարդությունների վրա։ Այս համատեքստում կարևորել է միջգերատեսչական մակարդակում սերտ համագործակցությունը՝ առկա խնդիրներին համատեղ ու համակարգված լուծում տալու նպատակով։

Ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին, ձեռնարկվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգությունն ու ենթակառուցվածքների անխափան շահագործումը, ինչը կնպաստի բնական աղետների ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, վտանգների չեզոքացմանն ու հնարավոր հետևանքների նվազեցմանը։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացված ծրագրերը՝ համակողմանի անդրադառնալով առկա խնդիրներին և առաջարկելով առարկայական լուծումներ՝ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի առնչությամբ մասնակիցների առաջարկած լուծումները դարձել են ընդհանուր քննարկման առարկա՝ հիմնված նրանց մասնագիտական վերլուծությունների, ոլորտային առանձնահատկությունների և կառուցողական համագործակցության վրա։

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շեշտել է, որ աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում, որը հիմնված է օպերատիվ արձագանքման, հստակ կոորդինացման և շարունակական աշխատանքի վրա՝ նպատակ ունենալով հնարավոր վտանգներին արագ դիմագրավել և դրանց հաղթահարման համար արդյունավետ կարողություններ ձևավորել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում