Friday, 19 06 2026
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:

Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ` նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։

Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Ձեռք բերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց:

Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում