Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտե Ռավանչի Regionmonitor.com հայաստանյան լրատվական կայքէջին տված հարցազրույցում նշել է. «Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ:
Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։









































