Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հոսպիտալը փակվում է, և գործազուրկ են դառնում 300 բուժաշխատողներ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, հոսպիտալում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու, շատերը արդեն աշխատանքից ազատվել են: Ադամյանը նշեց, որ երկուշաբթի օրը սպասվում է բուժաշխատողների մեծ հոսք իրենց կենտրոն:
Վերջերս կենտրոնում ստացվել է Քաթարում պահանջվող աշխատողների ցուցակ, որտեղ բժիշկների մեծ պահաջարկ կա: Քաթարում աշխատանք գտնելու առաջարկը կարվի նաև հոսպիտալից աշխատանքից ազատված բժիշկներին: Նա հայտնեց, որ այդ երկրում բժշկի աշխատավարձը 4-7 հազար դոլար է։ Պարտադիր պայման է անգլերեն լեզվի իմացությունը:
Ի դեպ, կենտրոնում բաժանվող՝ Քաթարի ժամանակավոր միգրանտի իրավական ուղեցույցում կա մի հետքրքրիր կետ. «Քաթարը իսլամական պետություն է, որի բնակիչները մոլեռանդ հավատացյալներ են, և եթե փորձեն ձեզ դարձնել մուսուլման, մի վիրավորվեք, քանի որ, ըստ իրենց, նրանք մտածում են ձեր հոգու փրկության մասին»:











































