Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայկական արվեստը հազարամյակներ շարունակ եղել է մեր ինքնության հիմնասյուներից մեկը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Արվեստի համաշխարհային օրը

Աշխարհը ապրիլի 15-ին նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Օրվա կապակցությամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել:

«Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։

Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս հետ իր առանձնահատուկ՝ համամարդկային լեզվով՝ միավորելով մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից, դավանանքից կամ մշակույթից։ Արվեստը նաև յուրաքանչյուր ժողովրդի ինքնության և հոգևոր դիմագծի արտացոլումն է։ Հայկական արվեստը հազարամյակներ շարունակ եղել է մեր ինքնության հիմնասյուներից մեկը՝ փոխանցելով մեր պատմությունը, հավատը, ուրախությունը, հոգսերն ու երազանքները ոչ միայն սերունդներին, այլև աշխարհին։

Յուրաքանչյուր նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունն ու երազանքը։ Մենք հպարտ ենք, որ աշխարհին տվել ենք Նարեկացի, Քուչակ, Սարոյան, Թումանյան, Իսահակյան, Կոմիտաս, Սուրենյանց, Բաշինջաղյան, Սարյան, Գորկի, Խաչատուրյան… Անունները կարելի է երկար շարունակել։ Նրանք բոլորը հարստացրել են համաշխարհային մշակույթի գանձարանը և մշակութային ներկապնակը։

Միաժամանակ, կարևոր է նկատել և գնահատել մեր ժամանակակից արվեստագետներին՝ նրանց տրամադրելով ինքնարտահայտման, դրսևորման, մշակութային ներկապնակը հարստացնելու հարթակներ ու հնարավորություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ մշակույթի ոլորտի բարեփոխումները միտված են ստեղծելու բարենպաստ միջավայր, խրախուսելու արվեստագետների միջազգային հաջողությունները և հեղինակավոր հարթակներում ներկայացնելու հայաստանյան մշակույթն ու երիտասարդ ստեղծագործական ներուժը։

Սիրելի՛ բարեկամներ, այս օրը լավագույն առիթն է՝ շնորհակալություն հայտնելու մեր նորօրյա պատմությունը կերտող ու արարող արվեստագետներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, տարածում և ճանաչելի դարձնում Հայաստանը մշակույթի միջոցով:

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում