Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Բանակի «յախշիները» պապայի բալաներն են

Սպանված զինծառայող Գեղամ Սերգոյանի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, մասնակցում էր ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը, որի կեսից նա բորբոքված դուրս եկավ՝ իր հետևից շրխկացնելով դուռը. «Ես ավարտեցի իմ քննարկումը, ոնց չբորբոքվեի, բա իմ միակ զավակին տանեն գնդակահարեն ու էսօր ոչ մի բան չանե՞ն»:

«Բանակում բարդակ է, գողականներն են, պապայի բալաները, որոնք իրենց բանակում «յախշի» են զգում, իսկ հասարակ ծառայողները այնտեղ դառնում են միջատներ, հրամանատարներն էլ կարող է չեստ ու զեկույցներ տան էդ պապայի բալաներին, էդ ա բանակը»,- վրդովված ասաց Ռոբերտ Միրզոյանը:

Նա նշեց, որ այս քննարկումից ինքը որևէ բան չէր ակնկալում, պարզապես մտածում էր, որ խոշոր կուսակցությունների անդամների մոտ էլ խնդիրը պետք է բարձրացնել. «ՀՀԿ-ն այսօր ղեկավարում է ամբողջ երկիրը, իսկ Նիկոյանը ՀՀԿ-ի անդամ է։ Ո՞վ է Հրայր Կարապետյանը` ՀՅԴ-ից և երկար տարիներ պաշտպանության հանձնաժողով է ղեկավարել, կամ ԲՀԿ-ի անդամ Արամ Սաֆարյանը մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ է, ի՞նչ է անում, էսքան սպանում են, դիակը դիակի հետևից բերում են: Ի՞նչ է, նրանք ժողովրդի համար որևէ բան պիտի չանե՞ն, լավ, էս վիճակը մինչև ե՞րբ է շարունակվելու»:

Միրզոյանը նշեց, որ ինքը որևէ մեկի հանդեպ հավատ չունի, քանզի ավելի բարձր ատյանից` Սերժ Սարգսյանի կողմից արված կարգադրությունն անգամ մինչ օրս արդյունք չի տվել. «ԱԺ-ից մենք ակնակլում ենք, որ ԱԺ բերեն և՛ հանրապետության զինդատախազին, և՛ գլխավոր դատախազին, բացեն բոլոր գործերն ու քննարկեն»:
Սպանված զինվորի ծնողը բողոքեց նաև դատարաններից. «Ո՞նց ա դատավորը անկախ, երբ իմ տղայի գործով դատավորն ինձ գալիս ասում է՝ դու գնում ես միտինգ, բա սա անկախ դատավո՞ր է, քեզ ինչ՝ ես ուր եմ գնում»:

Միրզոյանն ընդգծեց, որ դատարանին ներկայացված իր բոլոր միջնորդությունները, որոնք կօգնեին բացահայտել հանցագործությունը, չեն ընդունվում. «Բայց ես մինչև վերջ գնալու եմ, որովհետև ես քրեական հետախուզության ավագ օպերլիազոր եմ և հիմա անցել եմ թոշակի, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անելու, որն է աշխատանքային կարգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում