ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 5-ին Դուշանբեում։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինը։
«Հունիսի 5-ին Դուշանբեում տեղի կունենա կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Մենք ակնկալում ենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում վարչապետները կստորագրեն մեր երկրի նախաձեռնած համաձայնագիրը ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին»,- ասել է նա։









































