Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀՀ-ի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը՝ խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը և հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվել է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումն իրականացվում է փուլային եղանակով։

Ներառվել են հանրային ծառայության և տեսալսողական մեդիա ծառայությունների մատուցման ոլորտները՝ 2021 թվականին, մյուս բոլոր ոլորտները, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնց բաժնետերերը բացառապես ֆիզիկական անձինք են, ինչպես նաև շահույթ չհետապնդող կազմակերպությունները՝ 2022 թվականին, իսկ 2023 թվականից պարտավորությունն սկսել է գործել բոլոր իրավաբանական անձանց համար անխտիր՝ ընդգրկելով ամբողջ տնտեսությունը։ Գործընթացի մատչելիությունը և օգտագործման հարմարավետությունն ապահովվում են էլեկտրոնային գործիքների օգտագործմամբ։

Գործակալությունը շարունակական վերահսկողություն է իրականացնում հայտարարագրերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։ Նախարարը հայտնել է նաև այն, որ Հայաստանը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը և այդ ժամանակից մինչ օրս իրականացրել է մի շարք ազգային գործողությունների ծրագրեր: 2021 թ․ ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստում Հայաստանն ԱՃԹՆ ստանդարտ 2.5-ի, այսինքն՝ իրական շահառուների բացահայտման պահանջի առաջին վավերացման արդյունքների հիման վրա ստացել է «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։ Ավելին, 2021 թվականին կայացած ԱՃԹՆ խորհրդի 50-րդ նիստին նաև որոշվել է, որ իրական շահառուների հետ կապված պահանջի վավերացման փուլում գտնվող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան ստացել են նախնական ուղենիշների իրականացման մեջ «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։

Սրբուհի Գալյանը, եզրափակելով իր ելույթը, նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հաստատակամ լինել իրական շահառուների հետ կապված լիակատար թափանցիկություն ապահովելու գործում իր նվիրվածության հարցում՝ ամրապնդելով կառավարման ոլորտում նորարարության մասով առաջատարի դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում