Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետաձգված «Նոա»-ԲԿՄԱ հանդիպումը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
«Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել «բանակայինների» նկատմամբ` 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հելդեր Ֆերեյրան, Էրլանդ Չինարինա ու Բրունո Ալմեյդան:
Այս հաղթանակից հետո էլ «Նոա»-ն մնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար: Նրանք 10 միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիա»-ից:







































