2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։
Ովքեր կարող են մասնակցել
Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։
Ինչպես է իրականացվում
Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս բացված պատուհանում՝ «Ցանկանու՞մ եք մասնակցել գոհունակության հարցմանը», կարող եք ընտրել «Այո» պատասխանը և լրացնել հարցաթերթը՝ գնահատելու ՊԵԿ գործունեությունը։
Որքան է լրացման տևողությունը
Հարցմանը մասնակցությունը կտևի ընդամենը 3-ից 4 րոպե:
Ձեր կարծիքը շատ կարևոր է
Հետադարձ կապի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա․
բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և իրականացվող վարչարարությունը
գնահատելու հարկային և մաքսային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվող ծանուցումների օգտակարությունը
գնահատելու ՊԵԿ աշխատակիցների պարտականությունների պատշաճ կատարումը կամ վարքագիծը
բացահայտելու կոռուպցիոն դրսևորումները
գնահատելու Կոմիտեում ընթացող բարեփոխումները
Մինչև երբ կարող եք մասնակցել
Կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումն իրականացվում է մինչև 2025 մայիսի 1-ը։









































