Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Ազատ արձակված ադրբեջանցի բլոգերները խոստանում են շարունակել պայքարը

Վիճահարույց մեղադրանքներով բանտարկված ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլլին 17 ամսվա ազատազրկումից հետո ազատ են արձակվել:
Երիտասարդ բլոգերների հետ կապված միջադեպը ամոթալի պատմություն էր դարձել Ադրբեջանի համար: Այս հարցը բարձրացրել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Միլլին եւ Հաջիզադեն ազատ արձակվեցին պայմանական վաղաժամկետ հիմունքներով: Նրանք դատապարտվել էին համապատասխանաբար 2.5 եւ 2 տարվա ազատազրկման: Երիտասարդ բլոգերներին ձերբակալել էին անցյալ տարվա նոյեմբերին` Բաքվի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Չնայած բազմաթիվ ականատեսների վկայությամբ` ծեծկռտուքը հրահրել էին հարեւան սեղանի մոտ նստած այցելուները, իսկ Միլլին եւ Հաջիզադեն առաջինն էին բողոք ներկայացրել ոստիկանություն, հենց նրանց էին ձերբակալել եւ բանտարկել:
Ազատության մեջ հայտնված երիտասարդ բլոգերներն իրենց կողմնակիցների եւ լրագրողների ողջույնների ներքո իրենց նկատմամբ գործող մեղադրանքների կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտեցին` խոստանալով շարունակել պայքարը բանտում գտնվող լրագրողների համար:
«Իմ ազատության համար մտադիր չեմ ոչ մեկին շնորհակալություն հայտնել: Ես ո´չ հանցագործ եմ, ո´չ խուլիգան, եւ ազատության մեջ լինելն իմ իրավունքն է: Ինձ եւ Էմինին պետք է ամբողջությամբ արդարացնել: Ակնհայտ է, որ մեր ձերբակալությունները պատվիրված էին մեր հասարակական ակտիվության եւ մեր վարած բլոգների պատճառով, որտեղ մենք խստորեն քննադատում ենք անարդարությունը», – հայտարարել էր Հաջիզադեն դատարանից դուրս գալիս: Միլլիին հաջորդ օրն էին ազատ արձակել:
Որոշ մեկնաբանների կարծիքով` ազատ արձակված բլոգերներն այսուհետ կփորձեն այլ երկներում ապաստան գտնել, սակայն Հաջիզադեն կտրականապես հերքել է այս ենթադրությունները:
«Մենք չենք պատրաստվում որեւէ բան փոխել մեր կյանքում եւ կշարունակենք անել այն, ինչ անում էինք առ այսօր: Մենք մտադիր չենք գնալ արտասահման: Անձամբ ես գնալու այլ տեղ չունեմ, այն ամենը, ինչ ես ունեմ, այստեղ է», – համոզված է նա:
Մարդու իրավունքների ակտիվիստներն անգամ չեն էլ կասկածում, որ բլոգերների բանտարկման պատճառը պետական պաշտոնյաներին տհաճություններ պատճառելն էր. հավանաբար, նրանց բանտարկության դրդապատճառներից մեկը ավանակի մասին պատմող նրանց երգիծական տեսահոլովակն էր, որտեղ ծաղրում էին կաշառակերությունը:
«Հավանական է, որ ավանակի մասին տեսահոլովակն է եղել [բանտարկության] պատճառը: Ակնհայտ է, որ տղաները ստիպված էին եղել կանգնել դատարանի առջեւ իրենց հասարակական գործունեության, իշխանությունների նկատմամբ հնչեցրած քննադատության համար», – նշում է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը:
Իշխանություններն, իրենց հերթին, հերքում են այն ենթադրությունները, որ բլոգերների նկատմամբ քաղաքական պատճառներով է շինծու մեղադրանք ներկայացվել:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը «Turan» լրատվական գործակալության հետ զրույցում այս մեղադրանքները «պարզապես աբսուրդ» էր որակել:
«Ադրբեջանում ամեն տարի խուլիգանության մեղադրանքով հարյուրավոր մարդիկ են պատասխանատվության ենթարկվում: Այս երկու բլոգերները պետք է առանձնահատուկ վերաբերմունքի արժանանան իրենց մտավոր մակարդակի, կրթության եւ եվրոպական կամ արեւմտյան երկրում ունեցած կապերի հաշվի՞ն: Այս հանգամանքը նրանց որեւէ հատուկ կարգավիճակ չի տալիս Ադրբեջանի օրենսդրության առջեւ: Բոլորն էլ օրենքի առջեւ հավասար են», – հայտարարել է նա:
Արեւմտյան պաշտոնական օղակները պարբերաբար բարձրացել են երկու բլոգերների բանտարկության հարցն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Արձագանքելով ադրբեջանցի բլոգերների ազատ արձակման փաստին` Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ խոսքի ազատությունը կշարունակի մնալ Բրյուսելի օրակարգում:
«Եվրոպական միությունը եւ նրա միջազգային գործընկերները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես այս դեպքին: ԵՄ նախկին հայտարարություններում, որոնք կոչ էին անում ազատ արձակել բանտարկված բլոգերներին, շեշտվում էր այս դեպքի նշանակությունը արտահայտման ազատության, ինչպես նաեւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության գործունեության առումով», – նշել էր Էշթոնը:
Հաջիզադեի եւ Միլլիի ազատ արձակման փաստը ողջունող հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի դեսպանությունը` նշելով, որ այս հարցը բարձրացվել էր նախագահ Օբամայի եւ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, եւ հույս հայտնել, որ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը նույնպես ազատության մեջ կհայտնվի:
«Realny Azerbaijan» եւ «Gundelik Azerbaycan» թերթերի խմբագիր Ֆաթուլլաևը ձերբակալվել էր 2007 թվականին` դատապարտվելով 11 տարվա ազատազրկման ահաբեկչություն եւ ազգամիջյան թշնամանք հրահրելու եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով: Այս մեղադրանքները, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անհիմն էր որակել:
Ներկայում Ֆաթուլլաևը բողոքարկում է իրեն ներկայացված թվով չորրորդ մեղադրանքը` թմրանյութեր պահելու վերաբերյալ. լրագրողի խոսքերով` թմրանյութերը դիտավորյալ էին գցել իր բանտախուցը: Նա խոստացել է կրկին դիմել Եվրոպական դատարան, եթե բողոքարկումը մերժեն: (Ֆաթուլաևի գործի վերաբերյալ ավելի մանրամասն` տե´ս «Բաքուն արհամարհում է բանտարկված լրագրողի գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը» հոդվածը):
Հաջիզադեն հայտարարել է, որ պատրաստվում է արշավ կազմակերպել լրագրողին ազատ արձակելու համար:
«Անարդար կերպով դատապարտված յուրաքանչյուր ոք, այդ թվում` Էյնուլլա Ֆաթուլլաեւը, պետք է ազատ արձակվի: Իսկ մենք կպայքարենք լիակատար արդարացման համար: Ես եւ Էմինը խուլիգաններ չենք», – նշել էր Հաջիզադեն:
Միլլիի խոսքերով` բանտում անցկացրած ժամանակը որեւէ կերպ չի ազդել իր համոզմունքների վրա:
«Բանտում շատ ժամանակ ունեի ազատության մասին մտածելու համար: Մտքի ազատություն, խոսքի ազատություն, գործունեության ազատություն` այս բոլոր ազատությունները սկսվում են անձի ներքին ազատությունից: Մարդուն կարելի է ձերբակալել եւ փակի տակ պահել, սակայն չի կարելի ստիպել նրան դադարել ազատ մտածել: Որքան ազատ մտածեն մարդիկ, այնքան մեր երկիրն ազատ կլինի»:
Քիֆայաթ Հաքվերդիև
Հեղինակը ազատ լրագրող է Ադրբեջանում:
Կովկասյան լրատու

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում