Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում օգնել Հայաստանին ու Ադրբեջանին։ Այս մասին Վարշավայում տեղի ունեցող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգգը.
«Մենք ցանկանում են օգնել Հայաստանին ու Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում։ Մենք անտարբեր չենք այդ հակամարտության հանդեպ և պատրաստ ենք օգնել այդ հարցում»։
Քլեգգը հավելել է, որ Մեծ Բրիտանիան սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ և ներդրումներ կատարում նրա տնտեսության մեջ։