«ՀԺ»-ն գրում է, որ Հայաստանում շուտով կսկսեն հավատարմագրել նաև պետական բուհերը, բայց այդ գործընթացը նախ կփորձարկվի, որին կմասնակցեն Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից երկուսը՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանները։
«Այդպես պետք է որոշվի, թե տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցանվող մասնագիտությունների կրթական ծրագրերը որքանով են համապատասխանում սահմանված չափորոշիչներին»,- գրում է թերթը և հավելում.
«Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են և շուտով կսկսվի հավատարմագրման գործընթացը»:








































