Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հայտնում է Reuters-ը, Կաստրոն անդրադարձել է Օբամայի այն ելույթին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է Կուբայի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե այդ երկրի կառավարությունը ժողովրդի համար երաշխավորի ազատություն և ժողովրդավարություն:
Ֆիդել Կաստրոն Օբամայի այս խոսքերի համար նրան «հիմար» է անվանել՝ նշելով. «Ինչպիսի խելացի միտք, այս «բարությունն» առ այսօր նրան (Օբամային) թույլ չի տվել հասկանալ, թե 50 տարի շարունակ Կուբայի շրջափակումն ու մեր երկրի հանդեպ հանցագործությունները չեն կարողացել կոտրել մեր ժողովրդին»:
«Կուբայում շատ բան կփոխվի, սակայն այդ փոփոխությունները տեղի կունենան անկախ ԱՄՆ-ից: Հնարավոր է, որ կայսրությունը (նկատի ունի ԱՄՆ-ը) առաջինն ընկնի»,- եզրափակել է Ֆիդել Կաստրոն:











































