ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մըքքեյնը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար և հանգեցնել համանման արդյունքի Սիրիայում, Իրանում, Չինաստանում և Ռուսաստանում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մըքքեյնը նաև հայտարարել է. «Մենք գտնում ենք, որ այսօր լիբիացիները ոգևորում են ամբողջ աշխարհի մարդկանց, մասնավորապես՝ Թեհրանում, Դամասկոսում և նույնիսկ՝ Պեկինում ու Մոսկվայում: Ամբողջ աշխարհն այժմ հասկացավ, որ անգամ ամենահզոր բռնապետները կարող են գահընկեց արվել` տեղը զիջելով ժողովրդավարությանն ու ազատությանը»:
Ջոն Մըքքեյնն այս հայտարարությունն արել է ԱՄՆ սենատորների կողմից Լիբիա կատարած այցի շրջանակներում Տրիպոլիում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:








































