Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Արարատի նախկին մարզպետի դեմ քրգործն ուղարկվել է դատարան (տեսանյութ)

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի պաշտոնավարման շրջանում հայտնաբերված չարաշահումների գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան: Երեկ հանդիպեցինք և գործի ընթացքի շուրջ զրուցեցինք Վարդգես Հովակիմյանի հետ, ով վստահեցրեց, որ դատարանում կապացուցի իր անմեղությունը:

«Այդ մեղադրանքը ես չեմ ընդունում: Քննչական ծառայությունում, թե կարևորագույն գործերում ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այդ մեղադրանքը ճիշտ չի տրված ինձ: Ես դատարանում կապացուցեմ, որ այդ մեղադրանքը անհիմն է հասցեագրված ինձ: Այդ դատերին մասնակցելով` ես կապացուցեմ, որ այդպիսի բան չի եղել»,- նշեց Վարդգես Հովակիմյանը: Հարցին` այստեղ քաղաքական պատվեր տեսնո՞ւմ է, պատասխանեց. «Դա իր նախապատմությունն ունի: Որոշ մարդիկ շահագրգռված են այդ ամենի մեջ: Նրանք ինչ մտածում էին, ցանկանում էին` կատարեցին: Ես չեմ ցանկանում հիմա անուններ տալ: Ավելի ճիշտ կլինի, որ ես դատարանում հնչեցնեմ այդ անունները: Չնայած ամեն ինչ պարզ է` սկզբում 6-րդ վարչությունն է կանչել որոշ աշխատակիցների, հետո զբաղվել է ոստիկանությունը, հետո կարևորագույն գործերի դատախազը: Իսկ նախապատմությունը սկսել է 2009թ.-ի հունվարի 24-ից, երբ դեռևս Արարատի մարզում պաշտոնավարում էր այսօրվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով 10 հեկտար հող է հատկացրել Համբարձումյան Սիլվային: Ավելին` քաղաքաշինության վարչության պետը, երբ փաթեթով ներկայացել է ինձ, և ես նրան հարցրել եմ` Մկրտչյան, դու ուսումնասիրե՞լ ես, նայե՞լ ես, աշխատանքները կատարվա՞ծ են, ասել է` այո: Այդ նույն ցուցմունքը մենք իրար առերեսման ժամանակ տվել ենք քննչականում: Ասել եմ` դու անձամբ եղել ես շինարարության տեղում, հարցրել եմ` ստուգե՞լ ես, ասել ես` այո: Եղիազարյան Գագիկը ստորագրել է, վերահսկողությունը մրցույթով տրվել է ինչ-որ կազմակերպության, դրանք ստուգել են: Ես ինչ կարող էի անել` պետք է չստորագրեի՞, գումարը բաց չթողնեի՞»:

Ամեն դեպքում նախկին մարզպետից նաև հետաքրքրվեցինք, թե դատելով գործի ընթացքից` ի՞նչ է կարծում, գործը ի՞նչ հանգուցալուծում կստանա, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ես չեմ ցանկանում դատավորի պարտավորություններ կրելով` իմ դատավճիռը հիմա ներկայացնեմ: Բայց իմ համար շատ զարմանալի էր, որ հեռուստատեսություններից մեկում ցուցադրեցին մի տարածք, որտեղ կանաչ գոտի է պատկերված, որը մեր մարզի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքն էր, այնինչ քրեական գործերում հայտնված հողերը շատ ավելի հեռու են գտնվում և այս հողերի հետ կապ չունեն: Թե նրանք ինչ նկատի ունեին այս հողերը ցուցադրելով` ես չեմ կարող ասել: Բայցևայնպես, այդ ամենը ներկայացրեցին, որ կարծես թե իմ դատավճիռը կայացնեին»:
Հիշեցնենք, որ Հովակիմյանների ընտանիքի դեմ միաժամանակ երկու քրեական գործ է ընթացքի մեջ: Մյուս քրեական գործն էլ, որ հարուցվել էր մինչ այդ, վերաբերում է Վարդգես Հովակիմյանի որդուն` Վահե Հովակիմյանին, ով ընտանիքի անդամների հետ մասնակցել է մարզի համայնքի ղեկավարներից մեկի ծննդյան արարողությանը, ու ընթացքում նրա և ներկայիս ոստիկանապետի ազգականների միջև ընդհարում է առաջացել: Նախկին մարզպետին հարցրեցինք, թե այս գործերը որքանո՞վ են փոխկապակցված: «Չեմ ուզում այս գործը շաղկապել իմ որդու գործի հետ: Բայց կարող եմ ասել, որ սկզբնական շրջանում քննչական ծառայությունում իմ որդու նկատմամբ սխալ բաներ էին գնում: Հետո, բարեբախտաբար, ճշմարտությունը հաղթեց, և իմ տղան դարձավ տուժող: Ի սկզբանե նրան ծեծել էին: Այնինչ ներկայացնում էին այնպես, թե իմ տղան է կռիվ արել, իմ տղան է այդ ամեն ինչը սկսել, բայց հասկացան, որ դա այդպես չէ:

Կա տեսաերիզ այդ մասով: Այդ համայնքի ղեկավարի ծննդյան արարողության տեսաերիզը մեծ դժվարությամբ ձեռք բերեցինք: Իրավապահ մարմինները տեսնելով այդ տեսաերիզը իրենց վերաբերմունքը փոխեցին` հասկանալով, որ իմ տղան անշնորհք արարք թույլ չի տվել: Տեսաերիզում չի երևում մի տեղ, որտեղ իմ որդին` Վահե Հովակիմյանը, անշնորհքություն է կատարել: Ես նրանից եմ շատ վատ զգում և վիրավորված, որ իմ որդին այս իրավիճակը տեսնելով թողեց հեռացավ երկրից: Ճիշտ է, նա գնացել է սովորելու, ուսումը շարունակելու Անգլիայի Օքսֆորդում, բայց հիմնական պատճառը հիասթափությունն է: Ավելին` տղաս իր ուսումը կիսատ էր թողել, որ գա ծառայի Հայաստանի Հանրապետությանը: Նկատի ունենալով, որ իր պապան մարզպետ է և վաղը չխոսեն, թե տղան բանակում չի ծառայել: Նա եկավ ծառայելու, այդ ընթացքում տվյալ միջադեպը եղավ: Հիմա ինքը շատ վիրավորված է, հետևաբար հանրապետությունից գնացել է: Ավելին` որոշել է ընդհանրապես չվերադառնալ: Այ դա է ինձ ցավ պատճառում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում