«Այս տարի լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակը, ինչի կապակցությամբ նվագախումբը Երևանյան 5-րդ միջազգային փառատոնը նվիրում է նվագախմբի ստեղծմանը: Հոկտեմբերի 1-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա նվագախմբի հերթական համերգը` իմ ղեկավարությամբ: Սա փառատոնի շրջանակում իմ վերջին համերգն է, որը ղեկավարելու եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Կարևոր հոբելյան է 82-ամյակը: Ուրախ ենք, որ մեզ է բախտ վիճակվել այս օրերին աշխատել նվագախմբում»,- ասաց Է. Թոփչյանը` ուրախությամբ տեղեկացնելով, որ համերգին կկատարվեն նաև հանիրավի մոռացված հայ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանի լիրիկական, փոքրիկ՝ 15 րոպեանոց ստեղծագործությունը, Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար:
Նա հայտնեց, որ այդ օրը համերգին որպես մենակատար հանդես կգան նաև անվանի ջութակահար, Լոնդոնի արքայական երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Դայշին Կաշիմոտան:
«Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել աշխատել այս նվագախմբի հետ: Շատ եմ հավանում նվագախումբը, նրա երաժիշտներին, նրանց աշխատասիրությունը: Նրանց հետ աշխատելը հաճույք է»,- ասաց Դ. Կաշիմոտոն:
Ալ. Չաուշյանն էլ հավելեց, թե իր նպատակներից մեկն այնպես անելն է, որ Հայաստանը դառնա մշակութային կենտրոն:











































