Իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումների վրա։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարի տարածքում զինվորականները նկատել են երեք արմատականներից բաղկացած խումբ, որը գործել է իսրայելական զորքերի մոտ և փորձել պայթուցիկ սարքեր տեղադրել գետնին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչներին, հարվածները ծառայել են նպատակին»,- հայտնել է մամուլի ծառայությունը։









































