ԵՄ երկրները պետք է քննարկեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ եվրոպական երկրները ֆրանսիական միջուկային ուժերի պաշտպանության տակ դնելու վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
«Ամեն ինչ քննարկման ենթակա է: Բոլոր լավ գաղափարները պետք է քննարկման մաս լինեն»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ:








































