Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ չհիշատակեց Պաղեստինի մասին. IzRus

Իսրայելական IzRus պորտալն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում (սեպտեմբեր 20-30) Պաղեստինի անկախության ճանաչման հարցին՝ նշելով, որ տվյալ խնդրի շուրջ առաջացել է պարադոքսալ իրավիճակ։

Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանն է բավական ակտիվորեն աջակցել Պաղեստինին։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չհիշատակեց պաղեստինյան հիմնախնդրի մասին։

Մինչդեռ ԱՊՀ մուսուլմանական երկրների դիրքորոշումները Պաղեստինի հարցում բավական տարօրինակ ձևով կիսվեցին։ Օրինակ, Ադրբեջանն ու Ղազախստանը, որոնք մուսուլմանական աշխարհում Իսրայելի թերևս միակ ռազմավարական գործընկերներն են, միանշանակորեն աջակցեցին պաղեստինցիներին։

Հենց այդ երկու երկրներին է բաժին ընկնում Իսրայելի սպառած նավթի 90 տոկոսը։ Բացի այդ, Ադրբեջանը հետխորհրդային տիրույթում իսրայելական սպառազինության ամենամեծ ներկրողն է։

Իսրայելական պորտալը Բաքվի ու Աստանայի այդ դիրքորոշումը պայմանավորում է հետևյալ գործոններով. ա) Իսրայելի ու մուսուլմանական աշխարհի հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանի ու Ղազախստանի համար անհրաժեշտ է իրենց հավատակիցների աչքում «վերականգնվել»՝ սիոնիստների հետ սերտ կապեր պաշտպանելու համար։

բ) Ադրբեջանն ու Ղազախստանն իրենց ռազմավարական շահերն իրագործելիս զգում են մուսուլմանական երկրների աջակցության կարիքը. Նազարբաևի դեպքում խոսքը Կենտրոնական Ասիայի առաջատար դառնալու և Արևելքի ու Արևմուտքի միջև կապող օղակ դառնալու ձգտման մասին է, իսկ Ալիևի պարագայում՝ Ղարաբաղի հարցում միջազգային արենայում աջակցություն ստանալու մասին։

գ) Այդ երկու հետխորհրդային երկրները բավական բարդ հարաբերություններ ունեն իրենց հարավային հարևաններ Թուրքիայի ու Իրանի հետ։ Երկու երկրները չեն ցանկանում ավելորդ անգամ սադրել Անկարային ու Թեհրանին՝ հատկապես երբ խոսքը հեռավոր իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին է, ուր ուղղակիորեն չեն շոշափվում նրանց շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում