Ինչպես հայտնաբերել են բրիտանացի գիտնականները, երեխաների ճարպակալության խնդիրը սկսվում է դեռ մոր արգանդում: Գիտնականները հետազոտության ժամանակ օգտագործել են magnetic resonance imaging (MRI) տեխնոլոգիան: Բրիտանացի գիտնական Նինա Մոդին, որը համարվում է մանկահասակ երեխաների հիվանդությունների լավագույն մասնագետներից մեկը, ուսումնասիրություն է իրականացրել բրիտանական կլինիկաներում և պարզել, որ ավելորդ քաշ ունեցող մայրերի մոտ 1/3-ի երեխաները ծնվում են ճարպի ավելցուկով:
Հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել կապը մոր քաշի և երեխայի ապագա խնդիրների միջև, ինչպես նաև այն, որ մայրերն իրենց երեխաներին ճարպը փոխանցում են դեռ արգանդում: «Ինձ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ հայտնաբերվեց այդքան ակնհայտ կապը մոր և երեխայի միջև: Սա իրականում կարևոր հայտնագործություն է, որ բացահայտում է, թե ինչպես է մոր նյութափոխանակության խանգարումն ազդում երեխայի վրա»,- ասել է Նինա Մոդին:









































