Ճապոնիայի Սակադո քաղաքի հանրային զուգարաններից մեկում անհայտ մի անձ 10 միլոին ճապոնակն իեն է թողել (մոտ 130 հազար դոլար)` խնդրելով դրանք փոխանցել երկրաշարժից տուժած Թոհոկու շրջանի բնակիչներին: Այս ամսին հաղորդում է Kyodo գործակալությունը, որին հղում է կատարել RIA-Novosti-ն:
Զուգարանի աշխատողներն այդ փաթեթը հայտնաբերել են անցած չորեքշաբթի, սակայն դրա մասին տեղեկություն տարածվել է միայն այսօր: Գումարի հետ եղել է մի գրություն, որում ասվում է. «Ես միայնակ մարդ եմ: Խնդրում եմ փոխանցել այս գումարները Թոհոկուի բնակիչներին»: Նշվում է, որ գումարը փաթաթած է եղել բանկային փաստաթղթի մեջ, ինչը վկայում է, որ այն նոր է հանվել բանկից:
Բացի այդ, գրության մեջ կոչ է արվել հանգանակություններ իրականացնել աղետից տուժածների համար: Քաղաքապետարանում հայտարարել են, որ իրենք որոշ ժամանակ կսպասեն, քանի որ հնարավոր է՝ մարդը փոշմանի: Եթե ոչ, ապա Ճապոնիայի իշխանություններն այդ գումարը կփոխանցեն Կարմիր խաչին:









































