Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Դատարան հանձնված քրեական վարույթների աճ, շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի վերականգնում. ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության աշխատանքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Մասիս Պողոսյանը ներկայացրել է Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված և մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին:

Այս համատեքստում Սյունիքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2472 քրեական վարույթ (2023 թվականին՝ 2160 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 208 քրեական վարույթ՝ 242 անձի վերաբերյալ):

2024 թվականին դատարաններում ավարտվել է 362 քրեական գործ՝ 379 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 187 քրեական գործ՝ 220 անձի վերաբերյալ), 326 քրեական գործով 361 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ (2023 թվականին՝ 167 քրեական գործով՝ 183 անձի վերաբերյալ):

Մարզի դատախազի տեղեկացմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով հանցագործությամբ պետությանը և համայնքին պատճառված 39 միլիոն 331 հազար դրամ վնասից վերականգնվել է 25 միլիոն 662 հազար դրամը (2023 թվականին` 793 հազար դրամ):

Մասիս Պողոսյանը, անդրադառնալով 2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքներին, նշել է, որ դրանց արդյունքում վերականգնվել է 33 միլիոն 695 հազար դրամ (2023 թվականին՝ 14 միլիոն 570 հազար դրամ), դատարան է ներկայացվել 8 հայցադիմում:

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիոն դրամ»,- ընդգծել է Սյունիքի մարզի դատախազը՝ հավելելով, որ դատախազական ներգործության արդյունքում՝ 18,9237 հա վարելահող է վերադարձվել սահմանամերձ Տեղ բնակավայրին:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում