Sunday, 21 06 2026
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Կենտրոնի բնակչին սպառնացել են՝ եթե թղթերը չստորագրես, տղադ բանակից չի գա

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց քանդված տների դիմաց համարժեք փոխհատուցման համար: Ինը տարի առաջ էր, երբ Գլխավոր կամ Հյուսիսային պողոտա կառուցելու համար քանդվեցին շարքային քաղաքացիների տները, և խրճիթների տերերը ընդվզեցին անօրինականության, փոխհատուցման անհամարժեքության դեմ: Նրանք իրենց պայքարը շարունակում են մինչ հիմա` իրենց քանդված տների համար պետությունից պահանջելով համարժեք փոխհատուցում:

Հյուսիսային պողոտան այժմ լի է էլիտար շենքերով, որոնք օրեցօր ավելի են համալրվում լավ պայմաններով և բնակիչներին մատուցում են ավելի հարմարավետ ապրելակերպ, բայց մեծ ուշադրություն հարկավոր չէ` հասկանալու համար, որ այս պողոտան ամբողջովին բնակեցված չէ այսօր` կառուցումից 9 տարի անց, և չի բնակեցվելու, քանի որ Հայաստանի սոցիալական բարդ պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ նման պայմաններ: Այդուհանդերձ, չբնակեցված մի պողոտա կառուցելու համար քանդվեցին հարյուրավոր հայ ընտանիքների տներ, որոնք այժմ հայտնվել են փողոցում կամ դժվարությամբ բնակարան են վարձակալում, որովհետև կորցրել են իրենց սեփական բնակարանը: Ոմանք դեռ պայքարում են, հույս ունեն, որ պետությունը կտրամադրի փոխհատուցում, իսկ ոմանք հարմարվել են պետության ոտնձգություններին:

«Պետությունը մեզ բոմժ, անտուն դարձրեց»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում վրդովված ասաց Գոհար Պետրոսյանը, ով Աբովյան փողոցի վրա գտնվող իր տունը կորցրել է, քանի որ ստիպողաբար ստորագրել է թաղապետարանի ներկայացրած փաստաթուղթը: «Ես բնակվում էի իմ տղայի հետ, ով 2002թ. հունիսի 6-ին գնացել էր բանակ, որից 21 օր անց եկան, որ ինձ հետ պայմանագիր կնքեն բնակարանը քանդելու համար, ես համաձայնության չեկա, ես չէի ցանկանում, որպեսզի իմ բնակարանը քանդվեր, քանի որ ունեի 80 քառակուսի մետր տարածք»,- ասաց Գոհարը` հավելելով, որ իրեն սպառնացին, թե չստորագրելու դեպքում տղան բանակից չի վերադառնա: Կինը մի քանի անգամ դիմել է, որպեսզի տղայի կարծիքը նույնպես հաշվի առնեն, բայց ապարդյուն, տունը քանդվեց:

Գոհարն այժմ պայքարում է համարժեք փոխհատուցում ստանալու համար, քանի որ իրեն մաս-մաս փոխհատուցում են տրամադրել, որը կազմել է 12.000 ԱՄՆ դոլար և չի բավականացրել նոր բնակարան ձեռք բերելու համար: «Ես 2002թ.-ից առ այսօր պայքարում եմ և ոչ մի արդյունքի չեմ հասնում: Հիմա էլ դիմել ենք դատարան, որի համար նունիսկ վարձած փաստաբանին մենք չենք վճարում, այլ մեզ աջակցում են»,- նշեց տիկին Գոհարը:

Տեղեկացնենք, որ դատական գործով հայցվորը պահանջում է համարժեք փոխհատուցում: Ինչպես տեղեկացրեց Հակոբ Պետրոսյանի փաստաբան Տիգրանը, պատճառաբանվում է, թե գույքն օգտագործվել է պետական կարիքների համար: «Գույքի դիմաց տրվել է փոխհատուցում, բայց տղային փոխհատուցում չի տրվել, բայց օրենսդրության համաձայն՝ որդին ունի լրիվ նույն իրավունքները, սակայն տղային որևէ ձևով փոխհատուցում չի տրամադրվել: Մեր գործի դատավոր Կարինե Պետրոսյանը շատ բանիմաց դատավոր է և ուզում է որևէ բանով օգնել, սակայն մեր կարծիքով՝ նրան ճնշում են անուղղակիորեն»,- ասաց փաստաբանը` ընդգծելով, որ շատ ցավալի է, որ երկրում նմանատիպ ձևով են հարցեր լուծվում: Տիկին Գոհարը համոզված է, որ ճնշում կգործադրեն դատավորի վրա, և իրենք կհայտնվեն նույն կոտրած տաշտակի առջև:

Սա մեկն է այն բոլոր ընտանիքների պատմություններից, որոնք հայտնվել են փողոցում, բայց դեռ պայքարում են և իրենց սեփական տանն ապրելու հույսը չեն կորցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում