Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ԵՄ առաքելությունից պահանջվում է շրջահայացություն

«Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է:

Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին», -«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Նրա այդ դիտարկումն ուշադրություն է գրավում երկու հանգամանքով: Ռիտերն անում է ժամանակային հետաքրքիր արձանագրում՝ նշելով սահմանին լարվածություն այս պահին չեն տեսնում «և դա ամսից ավելի է»: Ի՞նչ է սա նշանակում, որ դրանից առաջ ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն:

Ե՞րբ, ի՞նչ ժամանակահատվածում է դա տեղի ունեցել և ի՞նչ ձևով է դրսևորվել: Համենայն դեպս, կարծես թե այս ընթացքում որևէ անգամ դիտորդները չեն բարձրաձայնել սահմանին լարվածության աճի կամ դրսևորումների մասին: Մինչդեռ Մարկուս Ռիտերի ձևակերպումն առաջացնում է այդ հարցը: Ռիտերը նաև նշում է, որ երկու կողմն էլ պատրաստվում են ավելի վատ զարգացման: Սա մի կողմից, իհարկե, աքսիոմատիկ արձանագրում է՝ եթե չկա խաղաղության մեխանիզմ, եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ արտահայտում է առավելապաշտական մոտեցումներ, կիրառում շանտաժ և գրեթե վերջնագրային ձևակերպումներ, ապա բնական է, որ Հայաստանը պետք է պատրաստվի վատին:

Բայց այստեղ շատ կարևոր են ձևակերպումները: Երբ եվրոպացի դիվանագետը կիրառում է «երկու կողմն էլ պատրաստվում են ավելի վատ զարգացման» ձևակերպումը, ապա դրանով հավասարեցնում է պատճառն ու «հետևանքը», քանի որ Հայաստանը ձգտում է ամրացնել իր պաշտպանությունն առավելապես այն պատճառով, որ Ադրբեջանը սպառնում է և ենթարկում ուժային շանտաժի: ԵՄ առաքելությունը քաղաքացիական-դիտորդական, նաև դիվանագիտական է՝ համաձայն Հայաստանի ու ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի:

Հետևաբար, Ռիտերը դիվանագիտական առաքելության ղեկավար է, որն իր հայտարարություններում պետք է դրսևորի շրջահայացություն, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանն իր պրոպագանդայով պարբերաբար դաշտ է նետում մտացածին «թեզը», թե հայկական ուժերը պատրաստվում են ինչ-որ ռազմական «արկածախնդրության»: ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին իր հայտարարությունների ընտրության հարցում թերևս պետք է շրջահայացություն կամա, թե ակամա, ադրբեջանական պրոպագանդային չնպաստելու համար, թեկուզ անուղղակի կերպով: Երբ ակնառու է, որ կողմերից մեկը մշտապես խաղադրույք է կատարում ուժի, շանտաժի, վերջնագրի, առավելապաշտոության վրա, ապա ցանկացած հավասարության նշան ուղղակի, թե անուղղակի բավարարում է հենց այդ կողմի հաշվարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում