Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Իրանին C-300 հրթիռային համալիրի մատակարարման մասին պայմանագրի խզումից հետո վերադարձրել է նախկինում Իրանի կողմից հատկացված կանխավճարը:
Ավելի վաղ Рособоронэкспорт-ի տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը խզելուց հետո Իրանին է վերադարձրել 167 միլիոն դոլարի կանխավճարը:
Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ C-300 հրթիռային համալիրի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Իրանը ստորագրել էին 2007 թ., սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն անցած տարի՝ սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ պայմանագիրը պետք է չեղյալ համարվի, քանի որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից իր առջև դրված պայմանները: