Շվեյցարիայի պառլամենտի վերին պալատը հավանության է արժանացրել երկրի ամբողջ տարածքում ատոմային էներգիայի կայանների կառուցումը արգելելու և գործող ատոմակայաններն աստիճանաբար փակելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է 20 Minuten թերթը, ատոմային էներգիայից հրաժարվելու մասին քննարկումները Շվեյցիարիայում սկսվել էին այս տարվա մարտին՝ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո, երբ որոշ պատգամավորներ առաջարկել էին ատոմային էներգիայից հրաժարվելու երկարաժամկետ ծրագիր կազմել:
Ընդունված օրինագծի համաձայն՝ Շվեյցարիան կհրաժարվի ատոմային նոր կայանների կառուցումից և մինչև 2034 թ. կփակի գործող ատոմակայանները: