Սերբիայի իշխանությունները սահմանային նոր բախումների պատճառով հայտարարել են Կոսովոյի հետ բանակցությունների դադարեցման մասին: Նախօրեին Կոսովոյի և Սերբիայի սահմանի մոտ տեղակայված հսկիչ-անցագրային կետերից մեկի մոտ միմյանց են բախվել Կոսովոյում ապրող սերբերն ու NATO-ի խաղաղապահները: Արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն 16 սերբ և 4 խաղաղապահ` հայտնում է Вести-ն:
Բախումների պատճառ է հանդիսացել NATO-ի խաղաղապահների կողմից սերբերի տեղադրած բարիկադներից մեկը քանդելու քայլը, ինչին ի պատասխան սերբերը հարձակվել են անցագրային կետում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականների վրա և նույնիսկ փորձել են խլել նրանց զենքերը: Խաղաղապահները, ըստ Կոսովոյում NATO-ի ուժերի մամլո խոսնակի, ստիված են եղել զենք կիրառել:
Վնասվածքներ ստացած 16 սերբերից 4-ն այս պահին ծանր վիճակում են: